«ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ: 
Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին և այլոց:

ԿԳՆ ցանկից բժշկական համալսարանում ուրախությամբ են ընդունել հատկապես համալսարանի հիմնադիր, բժիշկ-երգահան Վահան Արծրունու թեկնածությունը՝ որպես խորհրդի արժանի նախագահ: Սակայն այս ինքնուրույն հանդգնությունը դուր չի գալիս Արսեն Թորոսյանին, որի թիմակիցները անգամ վիրավորական արտահայտություններով մերժում են Վահան Արծրունուն:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է բուհերը պաշտոնյաներից ու կուսակցություններից հեռու պահելու և ապաքաղաքական լինելու հրամայականի մասին: Սակայն նրա խոսքը երիտասարդների համար, կարծես թե, այնքան էլ ընկալելի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել