Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղևը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն իսկապես թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորբինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն և գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչև աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկն օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են թուրմի և վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին:
Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար կարևոր է օրական մեկ հատ նուռ ուտել:
Արքայական միրգն օգտակար է նաև աղիների խնդիրներ ունեցողների համար: Դրա համար նռան չորացած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գրամ եռացնել մեկ բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը երկու անգամ երկու ճաշի գդալ չափաբաժնով:
Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաև ականջի ու քթի հիվանդությունների համար: Մեկ նռան հատիկը տրորել ու խառնել հարյուր գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավող մասին ու պահել, մինչև ցավը մեղմանա:
Այն նաև շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել, հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ:
Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:
Ամեն օր մեկ բաժակ նռան հյութը տղամարդկանց կօգնի պայքարել իմպոտենցիայի դեմ:
Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նռան կալորիականությունը 52 կկալ է՝ հարյուր գրամի համար: Եթե չեք սիրում նուռ, կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան ձեզ համար չէ:
Նռան դիետա
Ճաշացանկ
Նախաճաշ։ Միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ:
Ճաշ։ Եփած հավի միս, մեկ բաժակ նռան հյութ:
Ընթրիք։ 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ:
Դիետայի տևողությունը 5 օր է: Այս ընթացքում կկորցնենք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանանք վիտամինային համալիրներ օգտագործել և ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:
Նռան հյութը՝ արյան համար
Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել: 2 ամսից հետո անհրաժեշտ է ընդմիջում անել 1 ամիս տևողությամբ: Աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը բժշկի հետ խորհրդակցել․ չէ՞ որ նուռը փորկապություն է առաջացնում:
Նռան թուրմը՝ դիմադրողականության համար
Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականությունը բարձրացնող և ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է: Այն կարելի է լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ և մոտ կես ժամ հետո գոլորշու վրա եփել, ապա ստացված թուրմը թանզիֆով լավ քամել: Ջրի ծավալը պետք է սկզբնականի չափ դառնա: Օրական 2-3 անգամ հիսուն գրամ խմել ուտելուց առաջ:
Դիմադրողականությունը բարձրացնելու և ուժերը վերականգնելու համար 1 թեյի գդալ չոր կեղևի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, 15 րոպե եփել և 2 ժամ թրմել: Այնուհետև քամել և օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 գդալ խմել: Հաստ աղիքի հաճախակի բորբոքման և փորլուծության ժամանակ հիանալի բուժամիջոց է:
Նռան դիմակներ՝ մաշկի համար
Որպես դիմահարդարման միջոց` նուռը շատ հաճախ է օգտագործվում։ Առաջին հերթին` մեծ քանակությամբ կիտրոնաթթվի պարունակության շնորհիվ: Նռան օգնությամբ կարելի է վերացնել պիգմենտացիան, բծերը, ազատվել բշտիկներից ու պեպեններից, ինչպես նաև դեմքը սպիտակեցնել: Նուռը նաև երիտասարդացնող միջոց է: Ցանկացած մաշկի համար կարելի է սնուցող քսուկ պատրաստել` 6 գդալ թթվասերով և երեք թեյի գդալ նռան հյութով: Խառնուրդը քսել դեմքին, վզի և լանջաբացվածքի շրջաններում, 15 րոպե անց տաք ջրով լվանալ: Կորյակները հեռացնելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նռան հյութը, 1 թեյի գդալ աղը և օճառափրփուրը խառնել իրար: Այս դիմակը դեմքի վրա պետք է պահել 2 րոպեից ոչ ավել: