Չե Գևարան մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 9-ին։ Նա լատինամերիկյան հեղափոխական էր և քաղաքական գործիչ։ Կոմանդանտեն Կուբայում կառուցել է սոցիալիզմը, ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժմանը և եղել է պարտիզանական ջոկատի ստեղծողներից մեկը։
Մենք հավաքել ենք նրա լավագույն մեջբերումները։
Կյանքի մասին
- Ավելի լավ է մահանալ կանգնած, քան ապրել ծնկաչոք։
- Եղիր իրատես, պահանջիր անհնարինը։
- Շատ բանի հասնելու համար հարկավոր է կորցնել ամեն ինչ։
- Եթե դուք կարողանաք գտնել առանց խոչընդոտների ճանապարհ, ուրեմն՝ այն ոչ մի տեղ էլ չի տանում։
- Լռությունը, վեճն այլ միջոցներով շարունակելու միջոց է։
Մարդկանց մասին
- Ընկերներ չունենալը տխուր է, սակայն ավելի տխուր է թշնամիներ չունենալը։
- Ես միշտ երազելու եմ և չեմ դադարի երազել, մինչև որ ինձ չկանգնեցնի գնդակը։
- Հարկավոր է ավելի կոպիտ դառնալ սովորել՝ միևնույն ժամանակ պահպանելով նրբությունը։
Հեղափոխության մասին
- Հեղափոխական-առաջամարտիկի ճակատագիրը տխուր է և գերագնահատված։
- Եթե յուրաքանչյուր անարդարությունից ձեզ մոտ դող է սկսվում, ուրեմն՝ դուք իմ ընկերն եք։
- Հեղափոխությունից հետո աշխատանքն այլևս հեղափոխականները չեն կատարում։ Այն կատարում են տեխնոկրատները և բյուրոկրատները, իսկ նրանք հակահեղափոխականներ են։
- Իրական հեղափոխականի միակ շարժիչ ուժը սերն է։ Հնարավոր չէ պատկերացնել իրական հեղափոխականի, ով երբեք չի ունեցել այս զգացմունքը։
- Միշտ հարկավոր է մտածել զանգվածների մասին, այլ ոչ թե անհատների։ Անհատների մասին մտածելը հանցանք է, քանի որ նրանց հետաքրքրությունները ոչինչ են մարդկային հասարակության առջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել