«Սարդ-մարդը․ տնից հեռու» ֆիլմի դերասաններ Ջեյկոբ Բատալոն և Ջեյք Ջիլենհոլը բացահայտել են ֆիլմի որոշ մանրամասներ։

Ջիլենհոլի խոսքերով՝ ֆիլմի գլխավոր չարիքները լինելու են էլեմենտալիները՝ արարածներ, ովքեր կարողանում են կառավարել ջուրը, հողը, կրակը և օդը, ինչպես նաև տարերային աղետներ առաջացնել։ Դերասանը մարմնավորելու է Միստերիոյի կերպարը, ով լինելու է Սարդ-մարդու գլխավոր թշնամին, ով նոր ֆիլմում անցնելու է Փիթեր Փարքերի կողմը և սկսելու է պայքարել էլեմենտալիների դեմ։

Ջեյկոբ Բատալոն, ով մարմնավորելու է Փիթերի լավագույն ընկերոջը՝ Նեդին, պատմել է, որ «Սարդ-մարդը․ տնից հեռու» ֆիլմը եվրոպական արձակուրդների մեջ գտնվող տղաների մասին է։ Նա նշել է, որ արձակուրդում լինելու են մի շարք ճանապարհորդություններ, ինչպես նաև մի շարք պահեր, որոնք կապված են լինելու հարաբերությունների հետ։

«Սարդ-մարդը․ տնից հեռու» ֆիլմը տեսավարձույթների համար հասանելի կլինի 2019 թվականի հուլիսի 4-ից։ Ֆիլմի գլխավոր դերակատարը լինելու է Թոմ Հոլանդը, իսկ ռեժիսորը դառնալու է Ջոն Ուոթսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել