Մեզ բոլորիս էլ դուր չեն գալիս որոշ հարաբերություններ, իրադարձություններ կամ կարգավիճակներ։ Մենք ցանկանում ենք բացառել դրանք մեր կյանքից։ Շատ օգտակար կլիներ, եթե մենք իրոք կարողանայինք գիտակցել մեզ համար տհաճ երևույթները և խուսափեինք դրանցից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ պարզ և արագ մի թեստ։ Նայեք նկարին։ Ի՞նչ նկատեցիք առաջինը։ Կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Թռչուններ
Դուք ցանկանում եք խուսափել որոշ փոփոխություններից։ Դուք չեք սիրում այնպիսի փոփոխություններ, որոնց ավարտը պարզ չէ։ Դուք շատ զգուշավոր մարդ եք։
Հուսալքության մեջ գտնվող տղամարդ
Դուք ցանկանում եք խուսափել ափսոսանքներից։ Դուք փորձում եք թույլ չտալ այնպիսի գործողություններ և արարքներ, որոնք կարող են ձեր կյանքը բացասական լիցքերով լցնել։ Դուք շատ պատասխանատու մարդ եք։
Գայլ
Դուք ցանկանում եք խուսափել միայնությունից։ Դուք ձեզ թույլ չեք տալիս այնպիսի արարքներ, որոնք ի վերջո կարող են հանգեցնել վեճի կամ հարաբերությունների խզման։ Դուք հասարակության մարդ եք։
Աղջիկ
Դուք ցանկանում եք վերացնել ցանկացած հսկողություն։ Դուք անկախ մարդ եք, ով չի սիրում, երբ խառնվում են իր կյանքին և փորձում են ուղղորդել այն։ Դուք ազատ և ինքնաբավ մարդ եք։
Սառցե դեմք
Դուք ցանկանում եք բացառել անտարբերությունը։ Դուք բարի սիրտ ունեք։ Դուք չեք սիրում սառնասիրտ մարդկանց։ Դուք անտարբերությունն ուրիշի ցավի հանդեպ համարում եք ցավից ավելի վտանգավոր։