Աֆրիկայի բնակիչը դիմել է ամերիկյան Walt Disney կինոստուդիային՝ պահանջելով հրաժարվել լ «The Lion King» մուլտֆիլմի «hakuna matata» արտահայտության հեղինակային իրավունքից: Այդ առիթով Զիմբաբվեի բնակիչ Շելթոն Մպալան ստորագրահավաք է սկսել Change.org կայքում։

Փաստաթուղթը գրավել է The Guardian-ի ուշադրությունը:

Հայցի հեղինակը պնդում է, որ ընկերությունը իրավունք չունի օգտագործելու այն արտահայտությունը, որն ինքը չի ստեղծել: «Սա Արևելյան Աֆրիկայի սուահիլի լեզվով արտահայտություն է, որը նշանակում է «խնդիր չկա»: «hakuna» բառը այստեղ «ոչ» է նշանակում, իսկ «matata» նշանակում է խնդիր»,- բացատրել է Մպալան:

Մուլտֆիլմի շնորհիվ այս արտահայտությունը դարձել է յուրատեսակ բրենդ և տարածվել ամբողջ աշխարհում, ինչը, Մպալայի կարծիքով, վիրավորական է «ոչ միայն սուահիլիով խոսող մարդկանց, այլև ամբողջ Աֆրիկայի համար»:

Ներկա պահին փաստաթուղթը ստորագրել է 150 հազար մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել