Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակեց ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանին: Պաշտպանների միջնորդությունը քննել և բավարարել էր դատավոր Դավիթ Բալայանը:Դատավորների միության մամուլի պատասխանատու Աննա Բալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ որոշմանն ու հանրային ճնշմանը:

-Ի՞նչ հիմքով է Դավիթ Բալայանը բավարարել Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ որոշումը։

-Կոնկրետ որևէ քրեական գործ ես չեմ կարող մեկնաբանել, հատկապես որ այն գտնվում է մինչդատական վարույթում, բայց հստակ է, որ դատարանը ղեկավարվել է օրենքի իր իմացությամբ:

-Պարոն Բալայանը նկատի ունեցե՞լ է, որ իր այդ որոշումը կարող է թիրախավորել իրեն, օրինակ՝ բողոքի ակցիայի ընթացքում անգամ պահանջում էին իրեն պատասխանատվության ենթարկել։

-Յուրաքանչյուր դատավոր դատական ակտը կայացնելիս պատասխանատվություն է կրում իր կայացրած ակտի համար, և եթե դատավորը մտածի, որ պետք է թիրախավորվի ու փորձի հաճոյանալ որևէ կողմի, ապա նա պարզապես չի կարող արդարադատություն իրականացնել: Դատական ակտը պետք է կայացվի օրենքի հիման վրա, ոչ թե ինչ-որ մեկի շահերին հաճոյանալու համար: Բացի այս, անկախ գործից, երբ դատավորը որոշում է կայացնում, մի կողմը միշտ կարող է դժգոհ մնալ: Եթե դիրքորոշումը մի կողմի հետ համընկնի, մյուսի հետ կարող է չհամընկնել կամ երկու կողմի հետ էլ չհամընկնել: Դատավորը գիտակցում է, որ ինքը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և օրենքներով, և իր հանդեպ ակնկալվող որեւէ ազդեցություն իրավունք չունի հաշվի առնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել