Շերլոկ Հոլմսը հեռուստաէկրաններ կվերադառնա Netlix ընկերության նոր սերիալում, փոխանցում է NME-ը:

Առաջին պլանում կլինեն խուզարկուի փոքրիկ օգնականները, որոնք Լոնդոնը պատել են գործակալական ցանցով:

Անտուն երեխաները բազմիցս օգնել են Հոլմսին՝ սովորելով Լոնդոնում լինել նրա «աչքերը»:

Սցենարիստ Թոմ Բիդվելի խոսքով՝ անտունների խումբը կարող է ոչ միայն ապացույցներ հավաքել, այլև աշխատել խուզարկուի փոխարեն: Նոր սերիալի հեղինակների կարծիքով՝ «Հոլմսը միանգամայն կարող է լինել թմրամոլ և հանցագործ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել