Tert.am-ը գրում է․

Չինաստանի արևմտյան մասում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 19:32-ին (երևանյան ժամանակով ժամը 23:32-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքից 170 կմ հյուսիս-արևմուտք և Լհասա քաղաքից 335 կմ արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել