«Տարվա օրերի 83%-ի ժամանակ զարթուցիչի ձայնը միևնույն կերպ է հնչում»։ Ստրուգացկի եղբայրների՝ «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրվանից» ստեղծագործությունը գրվել է 1965 թվականին։ Սակայն մեր օրերում էլ այդ արտահայտությունը շատ ակտուալ է։ Երկրագնդի վրա ապրող մարդկանց մեծ մասն առավոտյան արթնանում է ամենաատելի սարքերից մեկի՝ զարթուցիչի ձայնից։

1․ Բժիշկները խորհուրդ են տալիս զարթուցիչի ձայնը հանգիստ երաժշտություն դնել, որպեսզի կտրուկ ձայնով մարդուն չվախեցնի։ Իսկ ահա ճապոնացիներն ավելի հեռուն են գնացել։ Նրանք ստեղծել են զարթուցիչ, որը նշված ժամին ոչ թե աղմկելու է, այլ հաճելի բույր է արձակելու։ Ստեղծողները նշում են, որ այսպես ավելի հեշտ է արթնանալ։

2․ Եթե բարձր ձայնից արթնանալը տհաճ է, ապա պատկերացրեք, թե որքան տհաճ կլինի արթնանալ, երբ ինչ-որ մեկը սկսի խուտուտ տալ ոտքերը։ Այսպիսի զարթուցիչի վրա ժամանակին աշխատել է Լեոնարդո դա Վինչին։

3․ Եթե Արիստոտելը ցանկանում էր որոշ ժամանակով քնել, ապա իր ձեռքն էր վերցնում մետաղական գունդ, իսկ նրա տակ դնում էր բրոնզե տարա։ Ահա և ողջ խորամանկությունը․ երբ Արիստոտելը քնում էր, նրա ձեռքի գունդն ընկնում էր տարայի մեջ և ուժեղ ձայն էր հանում, ինչն էլ արթնացնում էր նրան։

4․ Հին Չինաստանում զարթուցիչի փոխարեն օգտագործում էին տաք ձող, որից բարակ թելով ծանրոց էին կապում։ Ձողն այրում էին, և երբ այն այրվելով հասնում էր թելին, ծանրոցն ընկնում էր մետաղական հենարանի վրա և արթնացնում էր մարդուն։

5․ Ցանկացած ժամի վրա պլանավորվող զարթուցիչը պատենտավորվել է 1847 թվականին ֆրանսիացի Անտուան Ռադյեի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել