Քայլ արին, մերժին Սերժին,
ԵԼՔ-ում խոստումներ դրժին,
Մարուքյանն էլ «միամիտ»
Դարձավ թավշյա «համամիտ»:
Ծառուկյանը «բելառուս»
Գոռում էր՝ Նառա, դու սուս,
Բայց թե գոռոցն էլ չօգնեց,
Միայն պրիչոսկեն փոխվեց:
Մարուքյանը մեր «պուպուշ»
Ուզեց դառնալ երկրորդ ուժ:
Ծառուկյանն ասեց՝ Կանեմ,
Քո կլասիկ ցավը տանեմ:
Ասեց մարդը ու արեց,
Գևորիկին էլ ճարեց,
Ու Էդմոնին լուսավոր,
Դարձրին չոլի ուխտավոր:
Սաղին սև-սպիտակ սարքին,
Հատկապես Հայկոն կարգին:
Քաղաքապետ ընտրվեց,
Ֆուֆլո խոստումներ տվեց,
Հայացքով իր միշտ ցանցառ,
Բերեց «կայֆի» տոնածառ:
Պիտի ասեմ անպայման,
Սենց բանի սուպեռմաման!!!
Ամեն մարդ իրա դարդին,
Փռվեց չեղած ասֆալտին:
Քոչարյանին կանչեցին,
Բռնին, հետո թողեցին,
Բայց կարճ մնաց դրսները,
Չօգնին նույնիսկ ռուսները:
Գաղտնալսվեցին ոմանք,
Մենք էլ մի քիչ «խույվորանք»,
Թե ԿԳՆ-ից լարեն,
Կասեմ նույնը՝ անգլերեն:
ՀԱՊԿ-ում մենք մեզ քցեցինք,
Զատո «հպարտ» մնացինք,
Կարծես լավ չենք սաղի հետ,
Բայց չենք կորչի մենք անհետ,
Մեզ փախթավոր գըշինեն
Թանկյանը ու Արսինեն:
Չունի ՔՊ-ն ոչ մի բիծ,
«չկա» ոչ մի կարմիր գիծ,
«Ոչ մի հատ»արագաչափ,
Սորոսի հետ «ոչ մի» կապ,
«Էժանացավ» ամեն բան,
Ուտում ենք ժարիտ բանան,
Կովը բանան է կթվում,
Փակինք բանանի թթու,
Բանանի ծոցն ենք քնում,
Միայն բանան ենք հագնում,
Ու ճամփեքին հայկական,
Քշում ենք «ցելկա» բանան:
Հայոց ընտանիքներում,
Էլ երեխա չեն բերում,
Մեր վրչոյին վստահում,
Տուպո՝ ոչխար են պահում:
Պարզ չի գազի գինը նոր,
Այ սենց ուրախ ամանոր:
Բյուջե մտավ հետմահու,
Միայն լիքը ԴՄԲ-ԴՄԲ-ՀՈՒ:
Դե խփեք զուռնա դըհոլ,
Մերսի քեզ Փաշինյան Նիկոլ:
(ց) Անկախ Հայաստան