Եկեք միասին պարզենք, թե ինչպիսին է լինելու 2019 թվականը Կարիճի համաստեղության տակ ծնվածների համար։
Կարիճի թշնամիները և վատը կամեցողները լավ կլինի նախօրոք հեռանան նրա ճանապարհից։ Որքան Կարիճին խանգարեն, այնքան ավելի կմեծանա նրա ուժը։ Եվ 2019 թվականին պետք է դրա հետ բոլորը հաշվի նստեն։
Ընդհանուր առմամբ, տարին խոստանում է շատ հաջող լինել Կարիճի համար։ Աստղերը նրան կօժտեն էներգիայով, ակտիվությամբ, գործնական հմտություններով և արագ կողմնորոշվելու ունակությամբ։
2019 թվականին նրա ճանապարհին, կարելի է ասել, խնդիրներ չեն լինելու, որոնք նա չկարողանա լուծել։ Իսկ եթե խնդիրն անհնար լինի լուծել, ավելի վատ նրա համար. վճռական Կարիճը կգտնի ցանկացած խճճված հանգույցը բացելու ձևը՝ մաքրելով դեպի իր նպատակն ընկած ճանապարհը։
Կարիճի սիրային հորոսկոպը՝ 2019 թվականի համար
Սիրային հարցերում աստղերը խորհուրդ են տալիս Կարիճին ավելորդ լրջություն չցուցաբերել. դա միշտ չէ, որ լավ է, հատկապես սիրային հարցերում։
Կյանքը խաղ է, սերն էլ է խաղ, և 2019 թվականին Կարիճը շատ հնարավորություններ կունենա այդ խաղերը իրապես հետաքրքիր դարձնելու համար։
Մի խոսքով՝ ավելի շատ հումոր, ավելի շատ անմիջականություն և ժպիտ։ Աստղերը խորհուրդ են տալիս Կարիճին իմպրովիզներ անել՝ հեռանալով ձանձրալի կանոններից և հոգնեցրած սխեմաներից։
Նոր տեղեր, նոր ծանոթություններ և տպավորություններ. այս ամենը ոչ միայն բազմազան կդարձնի Կարիճի կյանքը, այլև կամրապնդի հարաբերությունները նրա սիրելիի հետ։
Իսկ նրանք, ովքեր փնտրում են իրենց երկրորդ կեսին, հենց այս թեթևության շնորհիվ անկրկնելի հմայիչ կդառնան և կկարողանան հալեցնել ցանկացած սառույց։
Կարիճի բիզնեսը, կարիերան և փողերը՝ 2019 թվականին
Այս տարվա ընթացքում Կարիճի համար անլուծելի խնդիրներ չեն լինելու։ Միակ բանը, որից նա պետք է զգուշանա, ավելորդ կտրուկությունն ու շիտակությունն է՝ հատկապես ղեկավարության հետ խոսակցությունների ժամանակ։ Ցավոք, դիվանագիտական հատկությունների և ճկունության մասին Կարիճի հորոսկոպի աստղերը հոգ չեն տարել։ Այնուամենայնիվ, դա նույնպես հաղթահարելի է. կարևորը ցույց տալ ղեկավարությանը, որ եթե Կարիճը չափազանց կտրուկ է գործում, դա նույնպես թիմի շահերից է բխում։
Ինչը հաջողություն և փող կբերի Կարիճին 2019 թվականին
• Աշխատանք, որտեղ հաստատակամություն ու նպատակասլացություն է պահանջվում,
• Ղեկավար աշխատանք,
• Ինքնուրույն բիզնես։
Ինչից պետք է խուսափի Կարիճը 2019 թվականին.
• Պատասխանատու բանակցություններից,
• Ճկունություն և դիվանագիտություն պահանջող գործերից,
• Արտադրական խնդիրների կոլեկտիվ քննարկումներից։