Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից ունեցած սպասելիքներով, որում մադրիդցիները կմրցեն ԱՄԷ-ի «Ալ-Այն» թիմի հետ:

Հանդիպումը կկայանա այսօր` դեկտեմբերի 22-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին.

«Ֆուտբոլում գերիշխում է տաղանդը, բայց ֆիզիկական ցուցանիշները ևս կարևոր են:

Մենք լուրջ տրամադրվածությամբ կմոտենանք խաղին` տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ «Ռիվեր Փլեյթի» հետ կիսաեզրափակչում: 

«Ալ-Այնում» լավ ֆուտբոլիստներ են հավաքված, բայց մենք կնախընտրեինք եզրափակչում հանդիպել «Ռիվերի» հետ: Ես առանձնահատուկ համակրանք եմ տածում «Ռիվերի» ու «Բոկա Խունիորսի» նման թիմերի հանդեպ»,- իսպանացի պաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

«Ռեալը» երեք անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող` 2014, 2016 և 2017 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել