«Գրիգորյանը նախօ­րեին հրաժարական տվեց, սակայն լրատ­վամիջոցները դեռ նրա դեմ ուղղված նամակներ են ստա­նում: Դրանցից մեկը, օրինակ, վերնագր­ված է. «Ի լուր Հան­րային ռադիոյի վեր­ջին իրադարձություն­ները միակողմանի լուսաբանողների», որտեղ շարունակում են ներկայացնել ար­դեն նախկին տնօրենի «չարագործություն­ները», մասնավորա­պես, որ նա «ֆիզի­կական բռնություն» է գործադրել տարեց աշխատակիցների նկատմամբ:

Ռադիոյի աշխատակազմի այն հատ­վածը, որը չի մաս­նակցել բունտին, զարմացած է Մարկ Գրիգորյանի հեշտ նա­հանջից: Նրանք կար­ծում են, որ այս պաշտոնանկությունն իրականացվել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի կողմից, իսկ ապս­տամբներն ընդամենը հրահանգ են կատարել: Չեղարկված ասուլիսն էլ չի կայացել հենց Ջաղինյանի մասնակցությամբ: 

Նախօրեին Մամուլի ազգային ակումբ ասուլիսի շտապող Մարկ Գրիգորյանին, ասում են, վերջին պահին զանգահարել է Ջաղինյանը և հրահանգել ասուլիս չտալ: Սակայն ռադիո­յում արդեն տնօրենի թեկնածուի անուն­ներ են շրջանառվում: Ամենից շատ հիշա­տակվում է ՀԺԿ նախկին անդամ Ստեփան Զաքարյանի անունը: 

Զաքարյանը խորհր­դի անդամ է, նրա պայմանագրի ժամկետը շուտով ավարտ­վում է, և Ջաղինյանը փորձում է նրան տեղավորել Ռադիոյի տնօրենի պաշտոնում: Թեև միանգամայն պարզ է, որ առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության ու գիտության դա հնարավոր չէ»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել