Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքը դարձել է Էլեն Դեջեներսի շոուի հյուրը, որտեղ իր մասին անսպասելի փաստ է բացահայտել:

Դերասանուհին խոստովանել է, որ «Արագություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ սիրահարվել է դերասան Քիանու Ռիվզին, որն իր հետ միասին եղել է ֆիլմի գլխավոր դերակատարը:

«Ես մտածում եմ որքան բարեհամբույր էր Քիանու Ռիվզը և որքան գեղեցիկ էր նա»,- ասել է Բալոքը Դեջեներսին՝ հիշելով 1994թ.-ի ֆիլմը:

Օսկարակիր դերասանուհին խոստովանել է, որ դժվար է եղել նկարահանումների ընթացքում գտնվել Ռիվզի կողքին. «Ինձ համար դժվար էր լուրջ մնալ, հիշում եմ, երբ նա նայում էր ինձ … Դժվար էր»:

Բալոքը խոստովանել է, որ Ռիվզի հետ ընկերական հարաբերությունների պահպանմանը նպաստել է այն հանգամանքը, որ իրենց միջև այն ժամանակ սիրավեպ չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել