Աճել է ոչ միայն հանցավորությունը, այլ նաև հանցավորության աճի տեմպը: Այսինքն՝ աճն է աճել: Միայն պաշտոնական տվյալներով էս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը աճել է 13%-ով, սեպտեմբերի դրությամբ 11% էր: Ինձ քաղաքացիները ասում են, որ ոստիկանները խնդրում են դիմում չտալ, որ ոստիկանները առանց դիմումի կգտնեն գողոնը ու կվերադարձնեն: Շատ դեպքերում քաղաքացիները չեն էլ դիմում, որտև պորշի գողացված Ֆառ փնտրելը անիմաստ բան ա կամ, ասենք՝ վերջերս գողացված Մոնումենտի հեռադիտակները: Բայց գարաժ առնելով ու տան կողպեքները ավելացնելով՝ չեք փրկվի: Ասեմ իմանաք, միայն կեղծ փողերի շրջանառության դեպքերը գրեթե եռապատկվել են: Փաշինյանի ընտրազանգվածը վերջապես ստացել է խոստացված ազատությունն ու վայելում է: Չի եղել ՀՀ պատմության մեջ մեկ անձ, ով նման կարճ ժամանակահատվածում նման ահռելի վնասներ կարողանար հասցներ պետությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել