Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կարող են գրավել բազմաթիվ տղամարդկանց սրտեր, իսկ սրամտությունն ու հումորի զգացումը Ջրհոսներին առավել հրապուրիչ է դարձնում: Տղամարդիկ շատ բանի են պատրաստ Ջրհոսների ուշադրությանն արժանանալու համար: Ընդ որում, կին Ջրհոսներին գրավելն այնքան էլ հեշտ չէ: Նրանք գնահատում են իրենց ազատությունը և այն կարող են կիսել միայն արժանավոր տղամարդու հետ:

Այծեղջյուր: Այս կանայք կարող են իսկապես հպարտանալ իրենց գրավչությամբ: Նրանք առեղծվածային են, հանելուկային, ինչը ձգում է տղամարդկանց: Բայց ոչ բոլորը կարող են մտերմանալ Այծեղջյուրների հետ, ճանաչել նրանց: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները չեն ընդունում թույլ տղամարդկանց, իրենց տեսնում են միայն իսկական ասպետի կողքին: Ընդ որում, զուգընկերոջ տարիքը կարևոր չէ, կարևոր է՝ ինչ է կատարվում նրանց հոգում:

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի կին ներկացուցիչները ջերմ են, հարաբերություններում ամբողջական նվիրում են պահանջում: Առյուծների համար կարևոր են քայլերը, ուշադրությունը, ինչպես նաև ժամանակը: Կարող են գրավել ցանկացած տղամարդու, ով, սիրուց թևեր ստանալով, պատրաստ է Առյուծին տրվել ամեն ինչով: Միայն թե հաշվի առեք, որ բոլոր նվերները րոպեական թուլություն են. կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են սիրտը նվիրել միայն նրան, ում իսկապես կսիրեն:

Խոյ: Տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ հանուն Խոյերի ուշադրության: Նրանք անկախ են, ինքնուրույն, բայց նաև կրքի ու ռոմանտիկայի կարիք ունեն: Տղամարդկանց դուր են գալիս իրենց սառնասրտությամբ, նպատակների հստակությամբ: Կին Խոյերը գիտեն՝ ինչ են ուզում, ստանում են դա: Ցանկանում են իրենց կողքին նույնքան ուժեղ տղամարդու տեսնել:

Կարիճ: Ընդունում են միայն ամբողջական նվիրում և ազնվություն: Երկար են զուգընկեր ընտրում՝ հետևելով նրան, գնահատելով տարբեր իրավիճակներում: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կրքոտ են, զգացմունքային, ինչը գրավում է տղամարդկանց: Կարիճ կանանց կողքին տղամարդիկ կարծես սավառնում են երկնքում, պատրաստ են ամեն ինչի հանուն այն կրակի, որը բերում է Կարիճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել