Չեք համաձայնի՞, որ մշակույթի նախարարությունը չէ, որ պետք է մշակույթ ձևավորի երկրում, մշակույթը ձևավորվում է մանկուց, որը կարող է անել հենց կրթության նախարարությունը ճիշտ նախագծերով: Ասենք, համապատասխանաբար, 30 տարի ունենք նախարարություն, ու ի՞նչ է մեր մշակույթի վիճակը։ Այստեղ խնդիրն այլ է, ու, Մակունցի ասած, մշակույթը պետք է իրականում մեր մեջ լինի։ Սխալ ձևակերպում չէ, յուրաքանչյուր հայ պետք է կրի իր երկրի մշակույթը: Մշակույթը միայն երաժշտական ու արվեստի նկատմամբ ձևավորված ճաշակը չէ, այլ հոգատարությունը երկրի ու ազգի արժեքների նկատմամբ: Մենք պետք է սովորենք արձան չպղծել, հին կառույցները չքանդել, մուղամ չլսել ու տժժալ դրա տակ, սրբավայրերը խորովածանոցների չվերածել, մեր փոքրիկներին սովորեցնել մեր մեծերի մասին, թատրոն ու ներկայացումներ դիտելու մշակույթ ձևավորել... Մի խոսքով՝ այնքան երկար է այս ցուցակը, որ մի քանի թերթ կստացվի:
Ասենք՝ հասարակ մի օրինակ. ուզում եք մշակութային հեղափոխություն, բայց քեֆերին Հրագի «Դուխովի» տակ զանգվածային օրգազմ ենք ապրում...
Մեր մշակույթն այնքան է ավիրվել ու աղավաղվել այս տարիների ընթացքում, որ ոչ ոք չի կարող այստեղից ելք գտնել, ու դա չի արվել միայն անկախությունից հետո, ասենք՝ մինչ այդ ի՞նչ է եղել... Պետք է նախ հստակ սահմանել, թե ի՞նչ է հայկական մշակույթը, այն հասանելի ու մատչելի դարձնել հանրությանը, հետո նոր ստեղծել կառույց, որը կիմանա իր բան ու գործի անունը։
Միայն անունը գիտենք մշակույթի, իսկ իրականում ոչինչ չգիտենք։