Այսօր այս գերմեծության հիշատակի օրն է:
Զորավար ու պետական գործիչ լինելուց զատ՝ նա նաև մտածող էր:
Նա մի քանի ինստիտուտի գործ արեց, տվեց իր ժամանակի հայ ժողովրդի ախտորոշումը, ձևակերպեց մեր խնդիրների խնդիրը՝ «բուն հայկական խնդիրը օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է», ու նաև վերափոխման ուղին մատնանշեց. «Հետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմության այս կամ այն դարաշրջանի հոգևոր կյանքը. հնագիտական պեղածոների դրսևորմամբ ճշտել նրա մշակույթի հանգրվանները. համեմատական լեզվագիտությամբ որոշել նրա լեզվի, որ ասել է` նաև նրա գիտակցության, նրա ոգու հասակը, ապա` նրա տեղը մարդկության մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայության լույսի տակ դնել նրա ավանդույթները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած` ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցյալը, նշանակում է` նրա համար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ստեղծել»՚:
Ցավոք, մեր քաղաքական դաշտը ոչ միայն դեռևս հասու չէ ընկալել նրան, այլև մշակույթի նախարարությունն են լուծարում այն հզորացնելու, ժողովրդի վերափոխման գործիք դարձնելու փոխարեն:
Բայց դեռ կգա նրա ԺԱՄԸ: