Սփյուռքի նախարարությունը շատ կարևոր նախարարություն է, այն հավասարազոր է Ադրբեջանի նավթի նախարարությանը, դեռ մի բան էլ ավելին, բա՜յց...

Բայց այս նախարարությունն իր գործառույթներով կարվել է Հրանուշ Հակոբյանի համար, և այն պարզապես տաքուկ անկյուն է ու վերջ:

Դիմում ես իրենց Սփյուռքի դասագրքի համար, պատասխանում են՝ դիմեք ԿԳՆ, դիմում ես հայ համայնքում երգի - պարի դասերի համար՝ դիմեք Մշակույթի նախարարություն, դիմում ես որևէ փաստաթղթի համար՝ դիմեք ԱԳՆ, դիմում ես դրսում որևէ ընտանիքի վերադարձը կազմակերպելու համար՝ դիմեք տեղի դեսպանատուն, դիմում ես որևէ համայնքում լեզվի ուսուցիչ գործուղելու համար՝ դիմեք Սուրբ Էջմիածին:

Եթե այդ նախարարությունը միայն ուղղորդելու համար է, ապա այն, միանշանակ, մեզ պետք չէ, և իզուր տեղը նեղացնում է թե՛ սփյուռքին, թե՛ այստեղ գործ անողին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել