Operativ.am-ը գրում է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 7, անձի առևանգման, յուրացման կամ վատնման և ծեծի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, ոսրագողության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, պոռնկագրական նյութեր տարածելու ու արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել