Ընդդիմություն լինելը միշտ ավելի հեշտ է: Կարող ես ինչի մասին ասես, ինչ ծավալով ասես, անպատասխանատու խոսել: Մեծ հաշվով, ստուգող չկա, թե ինչ տեքստեր ես արտաբերում:
Իշխանություն դառնալն է դժվար, քանի որ ամեն բառիդ ու մտքիդ համար պատասխանատու ես ու ոչ միայն երկրիդ ներսում, այլ նաև դրսում: Ու սա այն դեպքն է, երբ միշտ ու բոլորին չի ստացվի խաբել, մանիպուլացնել: Ամեն սխալիդ համար ոչ միայն դու պատասխան կտաս, այլ նաև հարվածի տակ կդնես երկիրը:
Այ նման բաների համար են նաև անհրաժեշտ կառավարման հայեցակարգերը, թեզերն ու սկզբունքները, տեխնոկրատները, որ ստիպված չլինես ամեն անգամ հանպատրաստի ինչ-որ բան հնարել, դրանով փորձել կերակրել մեծամասնությանն ու միշտ լինել խոցելի:
Ամբոխն անարխիա է ուզում, ժողովուրդը՝ արդարություն, հասարակությունը՝ օրինականություն ու կարգ:
Ու կառավարիչը պետք է ընտրի իր հանրային դիրքավորումը՝ ըստ դրա ու փորձի առաջ գնալ՝ իր պատասխանատվությանը համարժեք: