Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը ահաբեկչություն է՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին՝ գրում է segodnya.ua-ը:

«ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները 100%-ով ահաբեկիչ են, անօրինական և հակասում են միջազգային իրավունքին»,- ասել է նա դեկտեմբերի 20-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Ռուհանին մեղադրել է Վաշինգտոնին ամերիկյան և օտարերկրյա ընկերություններին ահաբեկելու մեջ, որպեսզի նրանք Իրանի հետ չհամագործակցեն: «Միևնույն ժամանակ, ենթարկվում են Միացյալ Նահանգների ճնշմանը, որը որոշումներ է կայացնում միայն սեփական շահերի հիման վրա»,- ասել է նա:

Իրանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին այն բանի համար, որ Թուրքիան չի ենթարկվել Սպիտակ տան ճնշումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել