Կատուներն ամենատարածված ընտանի կենդանիներն են։ Երկրորդ հորիզոնականում շներն են։ Կենդանիները դարձել են մեր կյանքի անբաժան մասը։ Ցավոք սրտի, ոչ բոլոր կենդանիներն են մեզ երջանկություն և ուրախություն պարգևում։ Մեր հարևանությամբ են գտնվում մի շարք միջատներ, ճանճեր և այլ կենդանիներ։ 

Դեմոդեկս

Եթե դուք երկար ժամանակ պայքարում եք պզուկների դեմ և դրա պատճառով սահմանափակել եք ձեր սննդակարգը, ինչպես նաև օգտագործում եք մի շարք դեղեր, սակայն ապարդյուն, ուրեմն՝ հավանաբար դուք «հյուր» ունեք։ Իսկ եթե ավելի հստակ՝ դեմոդեկս տիզն է ձեզ հյուր եկել։ Այն թափանցում է մաշկի խորքերը, իսկ երեկոյան դուրս է գալիս մաշկի մակերես։

Այս տիզի կրողներ են համարվում երիտասարդության մեկ երրորդը և մեծահասակների երկու երրորդը։ Դեմոդեկսի առկայությունը կարելի է ստուգել միայն միկրոսկոպի միջոցով։

Հելիկոբակտեր պիլորի

Հելիկոբակտերը փոքր և շատ վտանգավոր բակտերիա է։ Այն համարվում է գաստրիտի, դոուդենիտի և մի շարք այլ հիվանդությունների պատճառ։ Փոխանցվում է թքի, համբույրի, ընդհանուր սպասքի, ատամի խոզանակի միջոցով։

Երկրագնդի բնակչության երկու երրորդը վարակված են նրանով։ Բարեբախտաբար, վարակների 70%-ի դեպքում այն անցնում է անհետևանք և չի ազդում ինքնազգացողության վրա։

Կաշվակեր բզեզ

Փոքրիկ, սև կամ շագանակագույն բզեզներ են և անկախ իրենց անվանումից՝ միայն կաշվով չեն բավարարվում։ Նրանք սնվում են նաև կահույքի պաստառով, գրքերով, գորգերով և այլն։ Նրանք այնքան փոքր են, որ կարողանում են մտնել ցանկացած անցք։ Կաշվակերները սիրում են բնակվել փափուկ կահույքի մեջ։ Այնտեղ նրանց համար բավականին տաք է և չոր։

Իմիջիայլոց, նրանց թրթուրներն ավելի վնասակար են, քանի որ իրենց ճանապարհին ոչնչացնում են ամեն ինչ։ Այս միջատների դեմ պայքարելը դժվար է, սակայն ոչ անհնարին։ Սկզբի համար հավաքեք ամբողջ տունը և նրանց բնակության հավանական վայրերում բորաթթու լցրեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել