Տղամարդիկ և կանայք կարծես տարբեր մոլորակներից լինեն։ Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք շատ ավելի կասկածամիտ են, երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, ինչն էլ հաճախ վնասում է նրանց։ Երբ հերթական անգամ ձեզ ինչ-որ բան է թվում, մի շտապեք եզրակացություններ անել. այդպես դուք կարող եք ինքներդ ձեզ վնասել, իսկ որոշ արտահայտություններ ընդհանրապես կարող են վերջ դնել հարաբերություններին։

Image result

Դու ինձ չես սիրում

Թվում է, թե այստեղ սարսափելի ոչինչ չկա, նա ընդամենը պետք է հերքի ձեր պնդումը և ասի, որ պաշտում է ձեզ։ Հնարավոր է, որ առաջին անգամ նա հենց այդպես էլ անի, բայց հետագայում արդեն դա չի օգնի, այլ միայն կխանգարի։ Հետևեք ձեր խոսքերին և վեճեր մի սադրեք։ Եթե ձեզ իրոք ինչ-որ բան անհանգստացնում է, խոսեք այդ մասին, առանց մեղադրանքներ ներկայացնելու։

Image result

Էլ ո՞ր արտահայտություններն են հունից հանում տղամարդուն

1. Քեզ ինձանից միայն մի բան է պետք (նկատի ունենալով ինտիմ հարաբերությունները)։

2. Իսկ իմ նախկինն այդպես չէր անի։

3. Ավելի լավ էր պարզապես կոնֆետ գնեիր (ի պատասխան դուր չեկած նվերի)։

4. Այդ տեսքով ես քեզ հետ ոչ մի տեղ չեմ գնա, փոխիր շորերդ։

5. Մենք պետք է խոսենք։

Եթե ձեզ թվում է, թե տղամարդիկ չեն լսում, թե դուք ինչ եք խոսում, դուք սխալվում եք։ Հարգեք ձեր զուգընկերոջը, լավ կշռադատեք խոսքերը և մի խոսեք, երբ ներսում ամեն ինչ եռում է։ Շնչեք և արտաշնչեք, հանգստացեք, հետո նոր զրուցեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել