Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է KBH-ի թիմի նկարը`այն անվանելով  դրա պատմության ընթացքում։ Մարտիրոսյանի կարծիքով՝  լավագույնը «Արևից այրվածներ»-ի թիմն է, որի անդամներն են եղել նաև Միշա Գալուստյանը և Ալեքսանդր Ռևան:

«KBH-ի պատմության ընթացքում բեմ են բարձրացել բազմաթիվ փայլուն թիմեր։ «Նոր հայեր»-ն իմ հարազատ թիմն է՝ Երևանից, որն ինձ համար ամենասիրելին է և լավագույնը։ Բայց, հաշվի առնելով անգամ տիտղոսներն ու բարձրունքները, որոնք նվաճվել են, ես կարծում եմ՝ KBH-ի պատմության ընթացքում լավագույն թիմը «Արևից այրվածներն» են»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ թիմի անդամները հաջողություն են ձեռք բերել ամենակարևոր հարցում՝ նրանց հասկանում ու սիրում էին բոլորը: Անգամ նրանք, որոնք հեռու էին KBH-ից, ճանաչում էին Գալուստյանին և նրա թիմին։

««Արևից այրվածները» հզոր են։ Իսկ KBH-ի ո՞ր թիմին եք դուք ամենալավը համարում (իհարկե, բացի «Նոր հայերից»),- գրել է շոումենը։

«Արևից այրվածները»  Սոչիի տուրիզմի պետական համալսարանի թիմն է: Այն 2002-ից նաև Կրասնոդարի երկրամասի թիմն է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել