Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը բրիտանական Financial Times-ի վարկածով դարձել է «Տարվա մարդ»՝գրում է segodnya.ua-ը։

Հրատարակչությունն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ քաղաքական պոպուլիզմի բուռն շրջանում 88-ամյա Սորոսը դարձել է «լիբերալ ժողովրդավարության և բաց հասարակության խորհրդանիշ»։

«Ավելի քան 3 տասնամյակի ընթացքում պարոն Սորոսը բարեգործությունը օգտագործել է ավտորիտարիզմի, ռասսիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարելու համար։ Իր հետևողականության և ազատասիրության համար նա առաջացրել է ավտորիտար ռեժիմների և ազգային պոպուլիստների զայրույթը, հատկապես Եվրոպայում»,- գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել