Ծնվել է Քրիստինե Պեպելյանի առաջնեկը: Երգչուհին տղա է ունեցել, որին Արեգ է անվանել։ Լուրն այսօր է տարածվել՝ ֆեյսբուքում։ Ալեն Սիմոնյանն իր էջում բարձրաձայնել է այս մասին՝  հեշթեգով նշելով, որ քեռի է դարձել. «Պեպելյան ջան, աչքներս լույս լինի։ Անկեղծ, շատ ուրախացրիր քո՝ մայր դառնալու լուրով: Աստված պահապան»,- գրել է Ալեն Սիմոնյանը՝ հրապարակելով գեղեցիկ լուսանկար: Երգչուհու պատասխանն ընկերոջ գրառմանը չի ուշացել. «Շնորհակալ եմ շատ»,- նշել է Քրիստինեն:

a2d2c7eb981e179b1ae6549009bdddf4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել