«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետեւելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։ 

«Քանի որ խմիչքի գողը գող չէ, հալալ խմեն»,- ասաց Գրիգորյանի իրերի հետեւից եկած հարազատը: Վերանորոգված ԱԺ-ն սպասում է նոր Հայաստանի «կարկառուն» օրենսդիրներին: Միակ չվերանորոգված սենյակն ԱԺ ապագա նախագահի կաբինետն է. ԱԺ ամառային վերանորոգումը սկսելու ժամանակ Արա Բաբլոյանը, որպես մինիմալիստ, չի համաձայնել, որ իր սենյակը եւս վերանորոգվի, եւ այն մնացել է հին վիճակում։ «Արարատը պիտի դիմանա»,- նկատեց մեր աղբյուրը: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել