Հանե՛ք մարդկանց այդ ժանգի միջից, և պետությունը, հասարակությունը կսկսի նորովի շնչել, մենք կունենանք որակապես այլ պետություն ու հասարակություն:
Անկեղծ լինենք, հասարակությունը թերահավատ է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ հասկացության ու փիլիսոփայության նկատմամբ:
Շատերն իսկապես չեն ցանկանում պայքարել իրենց իրավունքների համար՝ մի մասը, որ ծանոթ չէ դրանց, մյուս մասը, որ չի հավատում, որ հնարավոր է պայքարելու արդյունքում հաջողության հասնել, մի մասն էլ, որ թքած ունի ամեն ինչի վրա:
Ահա այսպիսի մտածողությունն է, որ կասեցնում է մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգում հնարավոր բեկում մտցնելը: Սա՛ է պետք փոխել, որ փոխվեն պետությունն ու քաղաքացին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=966207513581220&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել