Գլուխ

Գլխացավի կամ միգրենի պատճառ հաճախ կարող է հանդիսանալ սթրեսը։ Եթե դուք տառապում եք խրոնիկ գլխացավով, ապա հարկավոր է ձեզ մի քիչ ժամանակ հատկացնել։ Սթրեսից դուրս գալը համարվում է ցանկացած ցավից ազատվելու լավագույն միջոցը։

Պարանոց

Պարանոցի ցավը վկայում է ներելու անհրաժեշտության մասին։  Ներեք ինչ-որ մեկին կամ ներվեք։ Սիրելի մարդկանց մասին մտածելը շատ լավ միջոց է պարանոցի ցավի դեմ։

Ուսեր

Ուսերի ցավը նշանակում է, որ դուք զգացմունքայնորեն ծանրաբեռնված եք։ Այս ցավը թուլացնելու համար կիսեք ձեր ծանրաբեռնվածությունը հարազատներից մեկի հետ կամ էլ այլ մեթոդներ գտեք՝ էմոցիոնալ խնդիրները լուծելու համար։

Մեջքի վերին հատված

Մեջքի վերին հատվածի ցավի պատճառ կարող է լինել էմոցիոնալ աջակցության պակասը։ Ձեզ հարկավոր է քայլել կամ էլ քննարկել զգացմունքները զուգընկերոջ հետ։

Մեջքի ներքևի հատված

Գոտկատեղի ցավի պատճառը կարող են ֆինանսական խնդիրները լինել։ Նստեք և կենտրոնացեք ֆինանսները կառավարելու լավ միջոց գտնելու վրա կամ էլ ֆինանսական պլանավորող վարձակալեք։

Արմունկներ

Արմունկների կամ ձեռքերի ցավը կարող է վկայել ճկունության բացակայության մասին։

Ձեռքեր

Ձեռքերի ցավը կարող է վկայել ընկերների բացակայության մասին։ Ձեզ հարկավոր է որոշ ժամանակ անցկացնել մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերել։

Կոնքեր

Կոնքերի ցավի առաջացման պատճառ կարող է լինել փոփոխությունների հանդեպ վախը, շարժումը կամ էլ կարևոր որոշման ընդունումը։ Ընտրություն կատարեք և փորձեք չշեղվել դրանից։

Ծնկներ

Ծնկների ցավը կարող է նշանակել, որ դուք շատ մեծ կարծիք ունեք ձեր մասին։ Դուք պետք է հասկանաք, որ ոչ ոք կատարյալ չէ։ Որոշ ժամանակ հատկացրեք, որպեսզի հասկանաք, որ բոլոր մարդիկ հավասար են և մահկանացու։

Ոտքեր

Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, ոտքերի ցավի պատճառ կարող է լինել դեպրեսիան։ Քանի որ դեպրեսիան շատ դժվար է հաղթահարել, այդ պատճառով հարկավոր է գտնել այն ամենը, ինչը կուրախացնի ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել