mamul.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 8-16-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազառ» երաժշտական մրցույթին Հայաստանից կմասնակցի «X-factor» հեռուստաշոուի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Հայտնի է, որ մրցույթի առաջին օրը նա կկատարի սլավոնցի կոմպոզիտորի «Этот странный мир» երգը, իսկ արդեն երկրորդ օրը կերգի հայերեն՝ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը:
Ինքը՝ Վրեժը, նշել է, որ դեռ անցած տարի էր ցանկանում մասնակցնել այդ մրցույթին, բայց հայտեր ներկայացնելու ժամանակը բաց էր թողել, իսկ այս տարի մարտական է տրամադրված և ուզում է մեր ժողովրդին պատվով ներկայացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/262553713883004?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել