Պատմությունից հայտնի է, որ ֆաշիստներն իրենց ռազմագերիների հանդեպ սարսափելի վերաբերմունք էին ցուցաբերում, սակայն քչերը գիտեն, թե ինչ էր կատարվում, երբ նրանց մոտ գերի էին ընկնում Կարմիր բանակի կին զինվորները:

Կարևոր հրաման

Բրունո Շնեյդերն իր հուշերից մեկում հիշատակում է, թե ինչ զրույցներ էին ունենում գերմանական զինվորների հետ՝ վերջիններիս ռուսական դիրքեր ուղարկելուց առաջ: Ինչ վերաբերում է խորհրդային բանակի կին զինվորններին, ապա նրանց վերաբերյլա միայն մեկ տեսակի հրաման էր տրվում, որն էր՝ «Կրակե՛լ»:

Եվ բոլոր զինվորները անխտիր հետևում էին այդ հրամանին: Մարտի դաշտում զոհվածների մեջ հսկայական էր կանանց դիերի քանակը, որոնց մեծ մասը բուժքույրեր էին: Ուսումնասիրելով դիերը ու դրանց վրայի հետքերը՝ պարզ էր դառնում, որ սպանելուց առաջ կանանց դաժան խոշտանգումների էին ենթարկում:

Վորոնեժի շրջանի Սմագլեևկայի բնակիչները ազատ արձակվելուց հետո՝ 1943-ին, պատմել են, որ պատերազմի հենց սկզբում իրենց գյուղի կարմիրբանակային երիտասարդ աղջիկներից մեկը մահացել է սարսափելի մահով: Աղջիկը ծանր վիրավոր է եղել, և դա հաշվի չառնելով՝ ֆաշիստները մերկացրել են նրան և գնդակահարել ճանապարհի հենց մեջտեղում: Սպանելուց առաջ դաժանաբար կտրել էին աղջկա կրծքերը, խորը քերծվածքներ հասցրել դեմքին ու ձեռքերին: Նման ճակատագրի էր արժանացել Զոյա Կոսմոդեմյանսակայն, ում ֆաշիստները ցուրտ եղանակին ամբողջությամբ մերկ վիճակում երկար ժամեր շարունակ պահել են դրսում, ապա հրապարակայնորեն սպանել:

Գերի կանայք

Ֆաշիստներն իրենց խորհրդային գերիներին մի քանի խմբի էին բաժանում: Թույլերն ու վիրավորներն անհապաղ սպանվում էին, իսկ մյուսներին ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ՝ ծանր աշխատանքներ իրականացնելու:

Կարմիրբանակային կին գերիներն անդադար բռնությունների էին ենթարկվում: Բարձրաաստիճան զինվորականներին արգելված էր նրանց հետ սեռական հարաբերության մեջ մտնել, ինչի պատճառով էլ այդ զինվորականները դա գաղտնի էին անում: Իսկ շարքայինների համար նման արգելք նախատեսված չէր: Երբ ֆաշիստ զինվորականները հանդիպում էին կարմիրբանակային կնոջ՝ խմբով խոշտանգում և բռնության էին ենթարկում նրան այնքան ժամանակ, մինչև որ մահանար: Իսկ եթե կինը չէր մահանում, նրան գնդակահարում էին: Համակենտրոնացման ճամբարների ղեկավարները գերիներից ընտրում էին ամենագեղեցիկ կանանց և վերցնում էին «ծառայության»: Լինում էին անգամ դեպքեր, երբ կանանց նստեցնում էին ցցերի վրա և «լցոնում» նրանց կարմիր կծու պղպեղով:

N337 համակենտրոնացման ճամբարն առանձնանում էր իր պատիժների կոպիտ, անմարդկային եղանակներով: Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց մերկ վիճակում ժամեր շարունակ պահում էին դրսում, ցրտի ժամանակ: Զորանոցները լեփ-լեցուն էին այսպիսի ռազմագերիներով: Նրանց, ովքեր չէին դիմանում և ծնկաչոք ընկնում էին, գնդակահարում էին: N337 ճամբարում օրական 700 գերի էր ոչնչացվում:

Բացի դաժան ֆիզիկական և հոգեկան բռնությունների ենթարկվելուց, կանայք նաև տարրական հիգիենայի պայմաններ չունեին: Չէին լվացվում, վերքերի վրա միջատներ էին հավաքվում, և թարախային վարակներ առաջացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել