Ավստրալիայի բնակչուհի Ջինա Ստյուարտը, որին «Miss Maxim Australia 2018» մրցույթի եզրափակիչ փուլ դուրս գալուց հետո համաշխարհային լրատվամիջոցներն անվանել են «աշխարհի ամենասեքսուալ տատիկ», գրեթե մերկ նկարահանվել է 2019թ.-ի սուրբծննդյան թեմատիկայով օրացույցի համար:

Չորս երեխայի մայր և մեկամյա թոռան տատիկ 48-ամյա Ջինան Instagram-ում մի քանի լուսանկար է տեղադրել ֆոտոշարքից, որոնցից մեկում նա Սանտա Կլաուսի ավանդական գլխարկով է և մեծ կարմիր բանտով, որը հազիվ է ծածկում նրա մարմնի ինտիմ մասերը:

Ստյուարտն ասել է, որ օրացույցը հրապարակվելու է սահմանափակ քանակով, և խորհուրդ է տվել երկրպագուներին շտապել պատվերի հարցում: Instagram-ում կինն ունի ավելի քան 125 հազար հետևորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել