Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ ծննդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, և հորդորել է այդ տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Այդ մասին տեղեկացնում է Vatican News առցանց-պորտալը:

Դեկտեմբերի 19-ին կայացած ընդհանուր ունկնդրության ընթացքում նա ասել է, թե «գովազդը մեզ ասում է միմյանց ավելի ու ավելի շատ նոր ընծաներ նվիրել»: «Բայց ո՞րն է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում է մեզանից»,- հավելել է քահանայապետը: Նրա խոսքով՝ «Սուրբ ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»:

«Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության»,- նշել է Հռոմի պապը: Նա նաև հիշեցրել է տոնի պատմությունը և երջանիկ Սուրբ ծնունդ մաղթել բոլորին: Եվրոպական երկրների մեծ մասում Սուրբ ծնունդն ավանդաբար նշում են լույս դեկտեմբերի 25-ի գիշերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել