Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը անցնող տարվա ամփոփիչ զրույց է ունեցել դերասանուհի Սոնա Մաթեւոսյանի հետ, ով այժմ հանդես է գալիս որպես « Womens Club»-ի անդամ: 2018-ը Սոնայի համար հաջող էր, դա են փաստում կոնկրետ օրինակները.

«2018-ն ինձ համար հաջողված տարի էր։ Տարվա ընթացքում ունեցա ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ձեռքբերումներ։ Ինչ նպատակ ունեի անցյալ տարեսկզբին, բոլորին հասել եմ։ Ինձ համար յուրաքանչյուր ձեռքբերում՝ լինի մեծ, թե փոքր, համարում եմ նշանավորված։ Այդ տեսանկյունից կարող եմ առանձնացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Սասնա Ծռեր» ներկայացումը, որը շատ մեծ մասնագիտական ձեռքբերում եմ համարում, եւ

Դերասանուհին փաստեց՝ անցնող տարին իրեն կարեւոր դասեր է տվել.

«Անցնող տարին ինձ սովորեցրեց, որ անհնարին ոչինչ չկա, բավական է միայն շատ մեծ ցանկություն եւ աշխատասիրություն։ Ես որեւէ օր չեմ ծուլացել։ Օրեր են եղել նույնիսկ, որ մոռացել եմ հաց ուտելու մասին, որովհետեւ նոն-ստոպ աշխատել եմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ հնարավորություն անել այն, ինչ սիրում եմ»,- ընդգծեց նա:

Տարվա վատ, անցանկալի կողմերի մասին Սոնան խուսափեց խոսել, որովհետեւ այդ հարցում իր մոտեցումն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել