Սովորության համաձայն նայում էի մեր շատ խմբերի գրառումները ու մի տարօրինակ... ավելի շուտ երկու տարօրինակ գրառում տեսա... «Բանակն իրականում» խմբում... քանի որ տվյալ խմբի անդամները ամեն ձևով խուսափում են իմ հետ զրուցելուց, որոշեցի գրել այստեղ, համոզված եմ՝ իմ ընկերների մեծ շատերը կա, որ իրենց հետ կապ են պահպանում և անպայման կփոխանցեն իրենց այն, ինչի մասին իրենք ինձ համար անհասկանալի կարծիքներ են հայտնել...


Կարծիք համար 1... 
Edgar Khachatryan
Սիփանի սպանության հետ կապված ո՞վ կարող է ինձ պատասխանել, ինչի՞ հիման վրա են մարտական փամփուշտ տրամադրել պահակակետի հերթափոխին, մանավանդ, որ խոսքը չի գնում մարտական դիրքի կամ որեւէ մարտական հենակետի մասին. Երեւան քաղաքի մեջ այդ ի՞նչ պահակակետ պետք ա լիներ, որ մարտական փամփուշտներով պետք ա պաշտպանվեր...

Հարգելի Էդգար, ինքներդ էլ լինելով զինված ուժերում ծառայած, մի՞թե չեք կարող հասկանալ, որ ասենք զինամթերքի պահեստը կամ ավտոհավաքակայանը, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում այդ օբյեկտը, պահպանող ժամապահները պարտադիր պիտի զինված լինեն մարտական զենքով և զինամթերքով... Եթե այդքանը չի կարողանում ընկալել Ձեր ուղեղը, պարզապես բացատրեմ, որ զենքի և զինամթերքի պահեստում պահվում են մարտական զենքեր, զինամթերք, նռնակներ, ականներ ու ինչ... այդ պահեստը կարելի է թողնել ասվին-դանակով զինված ժամապահի հսկողության տակ... չի կարելի նման պարզունակ կարծիք հայտնել...

Կարծիք համար 2....
Armine Sadikyan նույնիսկ շատ անհասկանալի ա «ծառայողական պարտականություններ» հասկացությունը, ավելի շուտ, թե որն է համարվում ծառայողական պարտականություն: Ասենք եթե հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով է մահացել, դա համարվում է, իսկ եթե զինծառայակցի կողմից սպանվել է կամ առողջության հետեւանքով, արդյոք դա՞ էլ է համարվում ծառայողական պարտականություն: Մենք փորձել ենք դրա պարզաբանումը ստանալ:

Արմինե, անկախ նրանից թե որտեղ, ինչպես, ինչ պատճառներով է դեպք կատարվել զինծառայողի հետ, դա համարվում է «ծառայողական պարտականությունների» կատարման ժամանակ տեղի ունեցած դեպք... Նույնիսկ զորամասի տարածքից դուրս, քանի որ զինծառայողը իր պարտականությունները կատարում է ոչ միայն զորամասի տարածքում, այլև զորամասի տարածքից դուրս, եթե նա գործուղված է կամ բանավոր հրահանգով ուղարկված է ինչ-որ հարցեր լուծելու... Ընդ որում, կանոնադրություններում կա հստակ կետ, որ զինծառայողը պարտավոր է պահպանել համազգեստի պատիվը, հասարակական կարգը և այլն զորամասի տարածքից դուրս... Այսինքն՝ եթե զինծառայողը փողոցում նկատի գողություն կատարող ինչ-որ անձի, պարտավոր է նրա դեմ միջոցներ ձեռնարկել և եթե նրա հետ ինչ-որ բան կատարվի, ապա դա նշանակում է, որ նրա հետ դեպքը կատարվել է «ծառայողական պարտականությունների» կատարման ժամանակ...

P.S. Հուսով եմ՝ կգտնվեն մարդիկ, որ կփոխանցեն իրենց սա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել