«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը Հարկային օրենսգրքով սահմանված կարգով»։
Ոբշըմ, «դուխով» բառերով սկսվող երգերը, «Իմ սիրելի վարչապետ», «Մենք բոլորս Նիկոլ ենք» խոսքերը չօգնեցին մեր «խորկուրի գանձերին»։ Նրանք երևի հույս ունեին, որ իշխանությունը փոխվի, պիտի նորին շոպ անեն, որ նոր իշխանությունների հարսանիքներին թվեր բռնեին, էն էլ թքեցին փայտին։
Իսկ կոնկրետ առաջարկի մասին ես միայն համաձայն եմ ու ուրախ եմ, ավելին՝ էս առաջարկը պիտի դառնա պարտադիր, ու մենք կտեսնենք ստվերային երգիչ-երգչուհիներ, ու մի պահ պատկերացրեք՝ Սոնա Շահգերդյանը ՀԴՄ-ա տպում, տալիս։
Կարճ ասած՝ լավ առաջարկ ա, էդ միլիոներ աշխատողներին հասնում ա։