«Վերջին շրջանում մեր հանրապե­տությունում թանկացումներ նկատ­վում են ոչ միայն լայն սպառման ապ­րանքների, այլև ալկոհոլային խմիչք­ներին, մասնավորապես՝ գինու, օղու, գարեջրի շուկաներում: 

Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեից «ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գինու շուկայում միայն նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագր­վել է 0.2 տոկոսի չափով թանկացում: Գարեջրի ոլորտում նշված ժամանա­կահատվածում այդ թանկացումը կազմել է 0.1 տոկոս: Իսկ ահա օղին թանկացել է 0.5 տոկոսով: 

Ալկոհոլա­յին այս խմիչքների շուկայում թանկացումներն անխուսափելի կլինեն: Չէ՞ որ հարկային օրենսգրքով աճել են ակցիզային հարկի դրույքաչափերը: Ըստ մասնագետների՝ պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփո­խություններն են: 

Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքի այս փոփոխու­թյունները պայմանավորված են ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր մաքսա­յին դրույքաչափերով: Արդյունքում խմիչքները շարունակելու են թանկա­նալ նաև հաջորդ տարի: 

Նշենք, որ սպիրտային խմիչքների 1 լիտրի հա­մար ակցիզային հարկն այս տարվա համար կազմել է 725 դրամ, բայց հա­ջորդ տարում այն կդառնա 835 դրամ, իսկ ահա 2020-ին՝ 960 դրամ: Ասել է թե՝ թարգե՛ք խմելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել