Էս ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյանն ա։ Հա, Սերժ Սարգսյանը, ու ես սա չեմ ասում էն քոմենթչիների «sax Serzna arel» ոճով։ Ես Սերժ Սարգսյանին մեղադրում եմ շատ բաների համար, բայց իմ համար իր գործած մեծագույն մեղքերից մեկը մարդկանց պատասխանատվության չենթարկելն ու ամեն ինչի տակ մնալն ա։ Եթե կուզեք, անունը դրեք անատամություն, կուզե՞ք՝ բարություն։ Սերժ Սարգսյանն ա մեղավոր, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո հետախուզության համար պատասխանատու պաշտոնյան՝ հետախուզության պետը, բանտում չի հայտնվել, այլ ընդամենը հեռացվել ա համակարգից։ Չեմ կարողանում հասկանալ, թե Սերժն ինչի՞ համար ա էդքան «փափուկ» եղել (լիքն են նման օրինակները՝ ծռեր, ֆլան-ֆստան)։
Ճիշտ նույնքան չեմ կարողանում հասկանալ, թե Նիկոլն ինչի՞ համար ա հետախուզության նախկին պետին՝ նույն մարդուն, ում Սերժը վռնդեց, բայց պատասխանատվության չենթարկեց, պաշտոն տալիս։
ՀԳ. «Ես ձեզնից վախենում եմ. դուք մեռոնին թույն կխառնեք»…