Tert.am Life-ը գրում է.
Էմոցիոնալ ու տաք. այսպես է բնորոշում ընթացիկ տարին երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը: Տարեսկզբին Մարիամն հանդիպեց իր կյանքի սիրուն, որը սկզբում ընդամենը իր գործընկերն էր: «Բացիր աչքերդ» սերիալում նկարահանվելը ճակատագրական եղավ նրա ու դերասան Գոռ Համբարձումյանի համար:
Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը ամփոփել է 2018-ն ու անդրադարձել Գոռի հետ հարաբերությունների ներկա փուլին:
Հետահայաց դիտարկելով անցնող տարին՝ դերասանուհին նկատեց մասնագիտական ու անձնական կյանքում ձեռքբերումներ եղել են, բայց եղել են նաև կորուստներ: «Տարին էմոցիոնալ, տաք, ակնթարթային երազ էր: Ներքին աշխարհս սոսնձել եմ ինձ ու պահում եմ գաղտնի: Կասեմ միայն, որ ունեցել եմ մարդկային կորուստներ, բայց դրանք իմն են, բաց եմ թողել, թող տարվա հետ գնա նեգատիվը: Դա պետք չէ, այն քանդում է մարդուն, պոկում քեզ ամեն ինչից»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ