«Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բավական ավելացել են արտերկրից Հայաստան մաս­նավոր դրամական փոխանցումների ծավալները: Եթե 2017 թվականին ֆիզիկական անձանց անու­նով առևտրային բանկերի միջոցով արտերկրից փոխանցվել էր 1 մլն 397 հազար 721 դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 1 մլն 456 հազար 230 դոլարի՝ մոտ 4 տոկոսով ավելի: 

Միաժամանակ, «Ժողո­վուրդ» օրաթերթը պարզեց, որ եթե սեպտեմբերին տրանսֆերտները կազմել էին 151 հազար 682 հազար դոլար, ապա հոկտեմբերին դրանք հասել են 177 հազար 107 դոլարի: Այս տարվա հոկտեմբեր ամսվա ըն­թացքում մասնավոր փոխանցումները շատ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս. 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ փոխանցվել էր 162 հազար 979 դոլար: 

Նշենք, որ մասնավոր փո­խանցումների առյուծի բաժինը ՌԴ-ից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել