Ուրախ եմ, որ մեր ժողովուրդն ավելի ուշադիր է դարձել իր հոգևորականների շարժուձևի, արարողակարգի կատարման նկատմամբ։ Շատ լավ է։ Եվ ահա մեր ընկերներից Kamo Tovmasyan-ն իր կայքէջում տեղադրել է մի լուսանկար, ուր քահանան օրհնում է գեղեցկության սրահը։ Քննարկումների հեղեղ է տեղի ունեցել, քանի որ մեզանից շատերի համար դա թվում է տարօրինակ։ Դա նրանց մեղքը չէ, այլ ժամանակի, քանի որ կտրվելով մեր եկեղեցական ավանդություններից, հեռանալով դրանցից չհասկացան, որ նախկինում երբ անձը մի գործատեղի էր բացում, դա անում էր Աստծո օրհնությունը խնդրելով, որպեսի Աստված նրան իմաստություն տար իրականացնելու համար իր գործը։ Ի դեպ նշեմ, որ այս արարողակարգը առ այսօր պահպանվում է ոչ միայն միջին արևելքի հայ համայնքներում, այլև Եվրոպայի մեր համայնքներում։
Սակայն, քանի որ այդ լուսանկարը շատերի քննադատական զգացումներն առավել բորբոքելու միտումով վառելանյութ էր ավելացրել, մտածեցի փոքրիկ բացատրությամբ հանդարտեցնել կրքերը։ Եվ այսպես։ Հայ եկեղեցու ծիսագրքում՝ ՄԱՇՏՈՑՈՒՄ, գոյություն ունի Նոր տուն կամ հաստատություն (հիմնարկ, գործատեղի, խանութ աշխատատեղ, ուր անբարո բաներ տեղի չեն ունենում, ինչպես հանրային տուն, խաղատուն և նման կառույցներ) օրհնելու կարգը։ Կարծում եմ՝ այս նկարում սխալ է այն, որ արարողությունը կատարվում է դրսում։ Քանի որ արարողությունը կատարում են ոչ թե դրսում, այլ՝ ներսում, որովհետև օրհնում են ոչ թե փողոցը, այլ՝ կառույցի ներսը... Կա նաև որևէ շինություն կառուցելուց առաջ, կառույցի հիմքը օրհնելու արարողություն, որը կոչվում է հիմնարկեքի կարգ, այսինքն՝ հիմքը գցելու, դնելու կարգ։ Քանի որ մենք շատ ենք հեռացել մեր եկեղեցական ավանդակարգերից, իսկ այսօրվա աղանդավորներն էլ անում են ամեն բան ավանդական ծիսակարգերը մեռցնելով միայն պարզ քարոզների վրա ձևավորելու մեր ամբողջ ծիսակարգը, բնական է, որ որոշ բաներ մեզ համար դառնում են խորթ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/255894367884749?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել