Նոր Զելանդիայում դանակով զինված ձկնորսը կարողացել է փրկվել 2 մետրանոց մակո շնաձկան հարձակումից։

Նորզելանդական  Քերիկերի քաղաքի 24-ամյա բնակիչ Քեվին Լլոյդը Նոր Զելանդիայի հյուսիսում ստորջրյա որսով է զբաղվելիս եղել։ Հնակարծակի շնաձուկը բռնել է նրա ոտքից։

Լլոյդը սկսել է սեղմել շնաձկան աչքը, իսկ նրա ընկերը քաշել է շնաձկան պոչից։ Այդ ժամանակ շնաձուկը բաց է թողել ոտքը և հեռացել, իսկ երիտասարդները վերադարձել են իրենց նավակի մոտ։ Նրանք դուրս են եկել ջրից և վիրակապել են վերքը։

Վերցնելով քիչ հեռվում որս անող իրենց երրորդ ընկերոջը՝ նրանք վերադարձել են ափ։ Հիվանդանոցում Լլոյդի ձեռքին 10 կար են դրել։ Ոտքի վերքը որոշել են չկարել վնասի մեծ լինելու և վարակներից խուսափելու համար։

Մակո տեսակի շնաձուկը վտանգավոր է մարդկանց համար։ 1980-2010 թվականներին գրանցվել է այս շնաձկների 42 հարձակման դեպք, 3 մարդ մահացել է։ Միջինում այս ձկները ունենում են 3,2 մետր երկարություն և 60-135 կգ քաշ, սակայն ավելի մեծերն էլ են հանդիպում։ Էռնեստ Հեմինգուեյին հաջողվել է բռնել 357 կգ քաշ ունեցող շնաձուկ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել