Ամանորյա ճաշացանկը տոնական օրերի ամենահաճելի և ամենահետաքրքիր բաղադրիչներից է: Այն ասացվածքը, որ ինչպես տարին սկսես, այնպես էլ այն կանցկացնես, շատ արդիական է: Ինչքան հարուստ և բազմազան լինի Ամանորի սեղանը, այնքան ավելի բարենպաստ կլինեն հաջորդ 12 ամիսները:

2019թ. Դեղին խոզի տարի է, հենց այդ պատճառով էլ խոզի միս չի կարելի դնել սեղանին: Խոզը սիրում է համեղ ուտել, ուրախանալ, այնպես որ, այս տարին պետք է դիմավորել հարուստ սեղանով և ուրախ տրամադրությամբ:

Առաջարկում ենք ամանորյա հետաքրքիր, համեղ և յուրահատուկ մի քանի բաղադրատոմս:

Նարնջով և սալորաչրով տապակած հավ

Շատ ընտանիքներում տապակած հավն ամանորյա սեղանի գլխավոր ուտեստն է: Այն շատ հեշտ է պատրաստվում և շատ համեղ է:

Բաղադրատոմս

  • 1,5-2 կգ հավ
  • 1 հատ նարինջ
  • 80 գ սալորաչիր
  • համեմունքներ
  • 2 պճեղ սխտոր
  • աղ և պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Աղը, պղպեղը և համեմունքները խառնել, հավը լվանալ և չորացնել: Համեմել խառնուրդով, թողնել 30 րոպե:
  2. Սև սալորաչիրը թրջել գոլ ջրով և թողնել 30 րոպե, չորացնել այն և կիսել:
  3. Նարինջը կիսել, մի կեսը խորանարդիկների բաժանել, մյուս կեսը թողնել:
  4. Սխտորը կտրատել:
  5. Տարայի մեջ խառնել նարինջը, սխտորը և սալորաչիրը:
  6. Հավը լցոնել այս խառնուրդով:
  7. Դնել թավայի մեջ, եփել 170 աստիճանում 2 ժամ:

Աղցան «Տոնածառի խաղալիք»

Բաղադրատոմս

  • 200 գ խոզապուխտ
  • 4 հատ ձու
  • 1 հատ խնձոր
  • 50 գ ընկույզ
  • 130 գ պանիր
  • մաղադանոս
  • 2 պճեղ սխտոր
  • 1 հատ նուռ
  • մայոնեզ
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը 

  1. Բլենդերով հարել ընկույզը, լցնել այն տարայի մեջ, որում պետք է պատրաստեք աղցանը:
  2. Խոզապուխտը երկար-երկար կտրատել, քերել պանիրը:
  3. 2 ձվի դեղնուցն անցկացնել քերիչով:
  4. Մաղադանոսը մանր կտրատել:
  5. Խնձորը քերել:
  6. Սխտորը ճզմել:
  7. Ավելացնել մայոնեզ 4 ճ/գ և բոլորը մասին խառնել:

Աղցանը պատրաստ է։ Այժմ պետք է զարդարել։

Ձվի սպիտակուցը քերել քերիչով, աղցանը բլրաձև դնել հարթ տարայի մեջ, պատել մայոնեզով, վրան լցնել սպիտակուցը, շերտերով լցնել նուռը: Կարելի է դնել նաև փոքրիկ ժապավեն:

Աղցան «Ձմեռ պապ»՝ լոլիկով, պանրով և սխտորով

Բաղադրատոմս

  • 4 միջին չափիկ լոլիկ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 170 գ պանիր
  • 2 ճ/գ մայոնեզ
  • պղպեղ
  • նուռ

Պատրաստման եղանակ

1. Լոլիկների գլուխը կտրել և հանել միջուկը:

2. Պանիրը քերել, ավելացնել սխտոր, մայոնեզ և խառնել:

3. Լոլիկները լցոնել այս խառնուրդով, վերևի հատվածից կտրել եռանկյունի՝ որպես Ձմեռ պապի մորուք:

4. Կլոր պղպեղները դնել որպես աչքեր, նռերը՝ քիթ, իսկ մայոնեզից պատրաստել մորուք: Մատուցել կանաչիով զարդարված տարայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել