Յուրաքանչյուր ոք գիտի իր թերացումների մասին։ Մենք շատ հազվադեպ ենք խրախուսում մեզ և ոչ հաճախ ենք մտածում մեր հիանալի որակների մասին։
Այս պարզ թեստը կօգնի ձեզ հասկանալ ձեր լավագույն կողմերը։
Այսպես՝ ինչո՞ւմ եք դուք արքա։
Ընտրեք գահերից մեկը։
1. Կապույտ գահ
Դուք տիրապետում եք խոսքի արվեստին։ Դուք շփման արքան եք։ Հաճելի է ձեզ լսելը։ Հետաքրքիր է զրուցել ձեզ հետ։
Դուք հաճելի ձայն ունեք։ Դուք շատ լավ ղեկավարում եք ձեր ձայնի տոնը։
Հաճախ ձեզ հետ ուղղակի ցանկանում են զրուցել։ Դուք ձեր մեջ նկատել եք այդ ամենը։
2. Կարմիր գահ
Դուք զգացմունքների արքան եք։ Ձեզ հաճելի է զգացմունքներ արտահայտելը։
Ձեր խոսքը, վարքը, միմիկան, ապրելակերպը շատ անհատական են և անսովոր, հաճախ՝ նաև զգայուն։
Հաճախ մարդիկ հրճվում են ձեզանով և միշտ նկատում են ձեզ։ Իսկ դուք գիտե՞ք այդ մասին։
3. Սպիտակ գահ
Դուք զսպվածության արքան եք։ Հավանաբար դուք պահպանողական եք։
Դուք ունեք ձեր օրենքները։ Դուք բարոյական մարդ եք։ Դուք ձեզ թույլ չեք տալիս վուլգար արտահայտություններ, ճչան գույներ և աչքի ընկնող շարժումներ։
Մարդիկ ձեզ շատ դաստիարակված են համարում, հաճախ ցանկանում են նմանվել ձեզ։
4. Կանաչ գահ
Դուք զարգացման արքան եք։ Ամենայն հավանականությամբ, դուք կատարելապաշտ եք։
Դուք գրեթե միշտ ցանկանում եք կատարելության հասցնել ցանկացած աշխատանք, հարաբերություն, մոտ գտնվող մարդկանց։
Դուք մեծ սիրով աշխարհը փոխում եք դեպի լավը, ինչի համար էլ մարդիկ հարգում են ձեզ։