Մանկատան երեխաներից մեկը,18 տարեկան, 150 000 արժողությամբ երաժշտական կենտրոն էր գողացել ու երբ ծեծել էին նախաքննության ժամանակ, ընկերոջ անունն էլ էր տվել: Էդ ընկերը նորից մանկատնից էր: Նոր էր ամուսնացել, ընտանիք կազմել, աշխատում էր ու ոնց որ պիտի արդեն կյանքը ժպտար...
Ա` նետ....
Դատի ժամանակ ընկերը խոստովանում է, որ ինքը ստել է: Էս տղեն իր հետ չի եղել: Բայց միևնույն է, դատել են, ու չորս տարի է ստացել:
Դատավորը ներքին համոզմամբ է դատել:
Պարզվում ա՝ էսպիսի տերմին կա մեր օրենքի մեջ: Ոչ մի փաստ չկա, ոչ մի մատնահետք, ոոոոոոոչինչ չկա: Բայց չեն խնայել, որ նորաստեղծ ընտանիք է, որ երկուսն էլ մանկատնից են...որ աշխատող է, որ լավ բնութագիր ունի...որ փաստեր չկան իր դեմ....որ առանց էն էլ պատժված երեխեք են, ինչ կլինի իր կնոջ հետ էդ 4 տարիների ընթացքում... Ով կդառնա էդ երեխան բանտում: Պատժի չափ են որոշել` չորս տարի:
Ես լիսկայի պահով եմ ասում էսքանը:
Մեր երկրի վիճակը առանց նարկոզի չես կարող ընկալել ու մարսել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/480049792065959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել