Դիմադրողականության բարձրացման ժողովրդական միջոցներ:

Ինչպես բարձրացնել իմունիտետը

1. Վերցնել 3 կիտրոնի հյութ, 5 ճ. գ. գազարի հյութ, 5 ճ. գ. ծովաբողկ, 2 բաժակ մեղր: Բոլոր բաղադրիչները լավ խառնել: Ընդունել 2 ամիս, օրական 3 անգամ 1-ական թ. գդալ ուտելուց 1 ժ առաջ: Խառնուրդը պահել մութ տեղում կիպ փակված սպասքով: Նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը:

Related image

2. 1 բաժակ չամիչը և 1 բաժակ ընկույզի մանրացված միջուկը խառնել, վրան լցնել 1 բաժակ մեղր և 1 կիտրոնի հյութ: Խառնուրդն ընդունել օրը 3 անգամ, 1-ական ճ. գ.: Պահել մութ տեղում: Այս խառնուրդը զգալիորեն բարելավում է ինքնազգացողությունը, ամրապնդում է օրգանիզմը:

3. Մաքրել սխտորն ու մանրացնել: Ստացված զանգվածի 100 գրամի վրա լցնել 6 կիտրոնի հյութ: Ամենը խառնել և լցնել տարայի մեջ, բերանը փակել թանզիֆով: Խառնուրդը պահել սառը տեղում: Ընդունել 1-ական թ. գդալ՝ հետը տաք ջուր խմելով:

Related image

4. Մսաղացով անցկացնել 4 կիտրոն կեղևով, ավելացնել 200 գ կիտրոնի հյութ, 200 գ ձիթապտղի յուղ, 15-ական գ կատվախոտի և ալոճենու պատրաստի դեղագործական թուրմ, 1 գ կամֆորա, 15 կաթիլ անանուխի յուղ, բոլոր բաղադրիչները խառնել: Ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճ. գ.:

5. 4 կիտրոնի հյութ, 100 գ ալոեի հյութ, 500 գ ընկույզի միջուկ, 300 գ մեղր: Բոլոր բաղադրիչները խառնել: Ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 0,5 ժամ առաջ, 1-ական թեյի գդալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել