168.am-ը գրում է.

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տոնել MMA-ում:

Ռուսական Սամարա քաղաքում կայացած «Մարտեր առանց կանոնների» մրցման երեկոյի ընթացքում Հարությունյանը ուժերն էր չափում Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինի հետ: Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը կանգնցրել է մենամարտը և տեխնիկական հաղթանակ տվել Հարությունյանին:

Սա Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակ է MMA-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել