Բաղադրամասեր

  • 500 գ խոզի կամ տավարի, հավի, հնդկահավի միս
  • 250 գ շերտավոր խմոր
  • 300 գ սունկ
  • 200 գ եփած բրինձ
  • 150 գ սոխ
  • աղ, պղպեղ
  • բուսական յուղ

Պատրաստման եղանակը

  • Միսը համեմել աղով, պղպեղով և փաթաթել փայլաթիթեղով, տեղավորել տապակի մեջ ու դնել ջեռոցում: Եփել 180 աստիճանում մեկ ժամ:
  • Սոխը, սունկը մանր կտրատել: Բուսական յուղում տապակել սոխը, ավելացնել սունկը: 15-20 րոպե տապակելուց հետո ավելացնել եփած բրինձը, աղ անել, լավ խառնել, վերցնել կրակից, թողնել՝ հովանա: Խմորը գրտնակել 3 մմ հաստությամբ:
  • 1/3 մասում դնել միջուկը: Միջուկի վրա դնել տաք միսը:
  • Մսի վրա լցնել միջուկի մնացած մասը: Միջուկով խմորն ամուր փաթաթել, ծայրերը լավ սեղմել, որպեսզի չթափվի միջուկը: Դնել տապակի մեջ, 180 աստիճանում եփել 20-25 րոպե:
  • Մատուցելիս գեղեցիկ կտրատել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել